Դեսպան Զդիսլավ Ռաչինսկի. Ազատությունն էժան տարբերակով ձեռք չի բերվում
Երևանում ընթանում է Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները:
«Լեհաստանի միացումը Եվրամիությանը ռիսկային նախագիծ էր, շատ խոչընդոտներ կային: 2004-ին Լեհաստանը միացավ Եվրամիությանը՝ վախ ունենալով, որ կորցնում ենք ինքնիշխանությունը: Շատ երկրներ նույնպես վերապահումներ ունեին, բայց ապացուցվեց, որ սա իսկապես հաջողված պատմություն է բոլորիս համար: Վերջին տասը տարիներին Լեհաստանը դարձել է Եվրամիության լուրջ քաղաքական խաղացող»,-քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա համոզմունք հայտնեց, որ ապագայում պատմաբանները հետադարձ հայացք նետելով, կհանգեն եզրակացության, որ Եվրամիության ընդլայնումն ամենամեծ ձեռբերումներից մեկն է:
«Լեհաստանի հաջողության պատմությունը գրավիչ է արևելյան երկրների համար: Լեհաստանի փոխակերպման արդյունքն իրավունք է տալիս Արևելյան գործընկերին նման փախակերպում ունենալ: Վստահ ասում ենք, որ այսպես մենք խորը անկախություն ենք ձեռք բերում վերակառուցման միջոցով»,- ասաց դեսպանը:
Ըստ Զդիսլավ Ռաչինսկու, Արևելյան գործընկերությունը նպատակ ունի նպաստել, որ փոխվեն երկրները, դառնան ավելի ժողովրդավար, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն այդ երկրները. «Ազատությունն էժան տարբերակով ձեռք չի բերվում: Մենք պարտավոր ենք հոգ տանել այդ ազատությանը»: