Տ. Հրիստեա. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ջանքերը գործադրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը պետք է լուծվի այս շրջանակներում»,- Երևանում ընթացող Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում ժամանակ պատասխանելով հարցին, թե Եվրամիությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Ըստ նրա, ԵՄ-ն մշտապես ջանքեր գործադրում է, փորձում է վստահություն ու պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն հակամարտության՝ գոյություն ունեցող ձևաչափով կարգավորմանը:
Քննարկմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն էլ ասաց, որ Եվրամիությունը սատարում է Մինսկի խմբի քայլերին՝ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան