Տ. Հրիստեա. ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակվում են
«Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
«Դա որոշակի ժամանակ կպահանջի, մինչ պարզ կդառնա, թե ինչպես կարելի է իրականացնել Վիլնյուսի փաթեթում առկա գործողությունը: Դա չի կարող հեշտ և արագ լինել` հաշվի առնելով ոլորտային լայն համագործակցությունը: Բայց մենք շարունակում ենք մեր համագործակցությունն առանձին նախարարությունների հետ` փորձելով համահունչ լինել Հայաստանի` սեպտեմբերի 3-ին կայացրած որոշմանը»,- նշեց նա:
Տ. Հրիստեայի խոսքով, այսօր էլ Եվրամիությունը շարունակում է նախկինում սկսած ծրագրերի իրականացումը և դրան զուգահեռ նոր ուղղություններով ու ոլորտներում է ծրագրեր իրականացնում, որոնք համահունչ են այս նոր իրողություններին:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Ասոցացման համաձայնագիրը ստորագրվի առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասաց. «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը չի կարող առանձնացվել Ասոցացման համաձայնագրից, քանի որ Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան