Վերին Լարսում երթևեկությունը հնարավոր է վերականգնվի հունիսի 14-15-ին. Բեգլարյան
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կառավարության նիստում ներկայացրեց Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը:
Նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքերով` նախարարության պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում Վրաստանի իրենց պաշտոնակիցներից:
«Անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս արագացնել աշխատանքը, սակայն հնարավոր է, որ երթևեկությունը վերականգնվի հունիսի 14-15-ին»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք` դեռևս մայիսի 17-ին Լարսում փլվածք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ ՀՀ քաղաքացիներ էին կուտակվել:
Հարակից հրապարակումներ`
Վերին Լարսում կուտակված քաղաքացիների համար տեղադրվել են վրաններ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի բացման աշխատանքները շարունակվում են
Փլվածքի հետևանքով անհետ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլվածքից հողազանգվածի տակ մեքենաներ են մնացել (Լրացված)
Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին մատակարարվել է սնունդ և դեղորայք
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով