ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը կմեկնի Պրահա
Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ, հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ: Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտիվացման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան