Եգիպտոսում կայացել է նոր կառավարության երդմնակալության արարողությունը
Եգիպտոսի նոր կառավարությունը Իբրահիմ Մահլյաբի գլխավորությամբ երդվել է նախագահ Ադբել Ֆաթթահ Ալ-Սիսիի առջև: Նոր կառավարությունում 34 նախարարական պորտֆել է, որից 4-ը կանայք են, իսկ մի քանիսը` տեխնոկրատ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Իրենց պաշտոններն են պահպանել պաշտպանության և ներքին գործերի նախարարների Սիդկի Սուբհին և Մուհամեդ Իբրահիմը, արդյունաբերության, նավթի և զբոսաշրջության նախարարները: ԱԳ նախարար է նշանակվել Վաշինգտոնում Եգիպտոսի նախկին դեսպան Սամեհ Շուքրին:
Փոփոխություններ կան արդարադատության, ներդրումների, տրանսպորտի, մշակույթի, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության և մյուս նախարարություններում:
Մահլաբի նախկին կառավարությունը հրաժարական էր տվել մեկ շաբաթ առաջ, երբ լիազորությունների մեջ մտավ նորընտիր նախագահը: Այդ ժամանակ էլ Եգիպտոսի ղեկավարը վարչապետին հանձնարարեց ձևավորել կառավարությունը: Ակնկալվում է, որ նոր կառավարությունն աշխատելու է մինչև խորհրդարանական ընտրությունները, որի ժամկետը դեռ հայտնի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը