Կ.Մանոյան. Նախագահի այցը Հարավային Ամերիկա տեղին է և կարևոր (տեսանյութ)
«Թուրքիայի արտգործանախարարի հոդվածը Թուրքիայի իշանությունների մոտ կանգնած մի քիչ տարբեր մոտեցում ցուցաբերող մտավորականների կողմից արտահայտվող միտք էր»,- լրագրողների հետ հանդիման ժամանակ նման դիտարկում արեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այսինքն` ինչ-որ բան կատարվել է, ինչ-որ վատ բան է արել այդ ժամանակ պետությունը, բայց հայկական կողմն էլ պետք է ընդունի, որ թուրքերի համար էլ են վատ տարիներ եղել, և պետք է, նրանց բառերով, այդ «համատեղ ցավը» կամ «հասարակական ցավը» կիսվի, և, Դավութօղլուի բառերով, արդար հիշողություն լինի»,-նշեց Մանոյանը` ընդգծելով, որ սա իրականում պատմության խեղաթյուրում է, որովհետև այնպես չէ, որ հայերն են մեղավոր Օսմանյան կայսրության վերջին տարիներին թուրքերին ու մուսուլմաններին պատահած խնդիրների, ողբերգությունների համար, իսկ հայության նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը հենց Թուրքիայի իշխանությունների արածն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն «Turkish Policy» հանդեսում «Թուրք-հայկական հարաբերություններ. «արդար հիշողությունը» հնարավո՞ր է» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշում էր՝ Էրդողանի ապրիլին արված հայտարարությունն ու ցավակցությունը պետք է հետագա քայլերի հիմքը լինի։
Անդրադառնալով ՀՀ Նախագահի Հարավային Ամերիկայի երեք երկրներ` Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, կատարելիք այցելությանը` Մանոյանը այն շատ դրական և կարևոր համարեց:
«Այդ երկրներիը կարևոր դեր ունեն իրենց տարածաշրջանում, նաև լինելով հայության հետ մոտ հարաբերություններ ունեցող երկրներ, այսօր դարձել են թիրախ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,-ասաց Մանոյանը` ավելացնելով, որ այցը տեղին է ոչ միայն հարաբերությունների խորացման, այլև մեր հարևան պետությունների կողմից հակահայկական քարոզչությունների կանխելու առումով:
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան