Շրջանառության հարկի իջեցումը կխթանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը. Վազգեն Սաֆարյան
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դրական քայլ է համարում կառավարության հերթական որոշումը, որի համաձայն` առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնակությունները հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ.Սաֆարյանը, շրջանառության հարկի իջեցումը մինչև 1 տոկոս կխթանի ՓՄՁ ոլորտի զարգացումը:
«Կարծում եմ, որ փոքր և միջին բիզնեսը հարկային ճնշման մամլիչ ազդեցության տակից որոշակի չափով դուրս բերելը ոլորտի զարգացման հնարավորություն կտա»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Ըստ նրա` այսօր Հայաստանում փոքր և միջին բիզնեսով զբաղվող 30 հազար ձեռնարկատերեր կան, որոնցից զգալի մասը կարելի է ասել, որ չեն աշխատում: Նրա խոսքերով` այս որոշումը կբերի նրան, որ հատկապես սահմանամերձ գյուղերում կզարգանա փոքր և միջին բիզնեսը:
«Սահմանամերձ գյուղերում ազատված լինելով ամեն տեսակի հարկերից, արտերկրում աշխատող շատ գործարարներ իրենց հայրենի գյուղերում փոքր արտադրություններ կհիմնեն: Արդյունքում` այդ գյուղերը որոշակի զարգացում կունենան»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին նշեց, որ Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը տարիներ շարունակ բացասական է , և դրա կրճատման համար կարևորեց արտահանման խթանումը:
«Ի տարբերություն ներկրմանը, արտահանման մեջ զգալի է փոքր և ﬕջին բիզնեսի դերը, ակայն դաշտը չի կարելի կիսել փոքր, ﬔծ, հավաստագրված կամ չհավաստագրված բիզնեսների: Բիզնեսին պետք է դատել իր աշխատանքով: Պետության հիﬓական խնդիրը պետք է լինի արտահանման համար «երթուղիների» մշակումը, որը լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- ասաց Ս. Բեկիրսկին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը