ԵՄ Խորհուրդը հաստատեց Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցչին
Եվրամիության խորհուրդն այսօր որոշում է կայացրել, որով դեսպան Հերբերտ Սալբերը նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ։
ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի մեջ է մտնում նպաստել այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի և Վրաստանի ճգնաժամի, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը։
Դեսպան Սալբերը Գերմանիայի արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյա է, ով աշխատել է Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում։ Դեսպան Սալբերը աշխատել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, եղել է Ղազախստանում ԵԱՀԿ-ի կենտրոնի ղեկավար, ինչպես նաև եղել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն։ Հերբերտ Սալբերն այս պաշտոնում կաշխատի մինչև 2015թ․-ի փետրվարի 28-ը։
Հիշեցնենք, որ դեսպան Սալբերն այս պաշտոնում փոխարինում է Ֆիլիպ Լեֆորին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան