Բ. Սահակյան. Արցախում հատուկ ուշադրություն է հատկացվում Ֆրանսիայի հետ բարեկամության հետևողական խորացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Միշել Ամիելը և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևոր է համարել Լե-Պեն-Միրաբոյի և Մարտունու միջև կապերի ընդլայնումը քույր-քաղաքների շրջանակում` այն որակելով պահանջված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, հավելելով, որ Արցախում հատուկ ուշադրություն է հատկացվում Ֆրանսիայի հետ բարեկամության հետևողական խորացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: