«ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և սպասվելիք անդամակցությունը ՄՄ-ին որևէ կերպ չի խոչնընդոտում ՀՀ–ՆԱՏՕ համագործակցությունը»
Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և սպասվելիք անդամակցությունը Մաքսային միությանը որևէ կերպ չի խոչնընդոտում Հայաստան –ՆԱՏՕ համագործակցությունը: Հայաստան-ՆԱՏՕ գործակցության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին:
«Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ հարգանքով են վերաբերվում այն կոմպլեմենտարության սկզբունքին, որը Հայաստանը իրագործում է արտաքին քաղաքական ոլորտում: Մեր համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է և Հայասաստանի անդամացությունը այլ դաշինքներին և այլ երկրների հետ երկկողմ հարաբերությոնները որևէ կերպ չեն խոչընդոտում այս համագործակցությանը: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ապա, այդ խնդիրը վերաբերում է, ոչ թե Հայաստան-ՆԱՏՕ, այլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին»,- նշեց Դեսպինա Աֆենտուլին:
Վերջինիս խոսքերով` Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հետ գործընկերությունը համարում է «խիստ կառուցողական, երկկողմ շահավետ և բավականին նպաստավոր»:
«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները հիմնված են անկեղծ և ուղիղ երկխոսության և համագործակցության վրա: Մենք խոր հարգանք ենք տածում ձեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ: Այս համատեքստում մենք կարծում ենք, որ ներկայումս ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշեց Դեսպինա Աֆենտուլին` հավելելով, որ դա առաջին հերթին արտացոլվում է Հայաստանի բարձաստիճան պաշտոնյաների` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելություններով և դաշինքի խաղաղապահ առաքելություններին մեր երկրի մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ