Երևանի հետ համագործակցությունը դրական ազդեցություն է ունենում Ստեփանակերտի վրա. Բ. Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր, հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` Երևան քաղաքի և նրա վարչական շրգանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում և Ստեփանակերտի, և ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա:
Քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: