Ա. Մարկարով. Դե ֆակտո Հայաստան-Արցախ տնտեսական տարածքը կպահպանվի
Պարզ է, որ շարունակվելու է բանակցային գործընթացը և պարզ է, որ առաջիկայում հակամարտության ելքը դեռևս հեռու է իրականացումից: Ես չեմ տեսնում միջազգային հանրության մոտ այն պատրաստակամությունը, որ երկու կողմերին բերի խնդրի լուծման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նա նշեց, որ Ադրբեջանի ակտիվացումը չի կարող կապել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, ինչպես այդ մասին իր հարցազրույցում ասել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ակտիվությունն իր մեջ ինքնահաստատման էլեմենտներ է պարունակում»:
Իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի ձգձգմանը, ապա Ա.Մարկարովը նշեց, որ կան հարաբերություններ, որոնք դեռ չեն գտել իրենց վերջնական լուծումը ոչ միայն ՌԴ, այլև ԵՏՄ անդամ այլ երկրների հետ:
Իսկ վերջում ավելացրեց. «Դե ֆակտո Հայաստան-Արցախ տնտեսական տարածքը կպահպանվի, իսկ դե-յուրե պետք չէ բացառել նաև մաքսակետի առկայությունը»: