ԵԱՀԿ դիտորդները ժամանել են Boeing-ի կործանման վայրը
ԵԱՀԿ դիտորդները անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ ժամանեցին մալազիյական Boeing-ի կործանման վայրը` նիդերլանդացի և ավստրալիացի փորձագետների ուղեկցությամբ: Այս մասին «Վեստի,ռու»-ն տեղեկացել է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունից:
Դիտորդների խմբին և չորս փորձագետներին հաջողվել է դեպքի վայր ժամանել նոր ճանապարհ ընտրելով:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի փոխ-վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը տեղեկացրել էր, որ անջատողականները թույլ չեն տվել ԵԱՀԿ դիտորդներին հասնել կործանման վայր:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր