Բրիտանիայի դեսպանը հյուրընկալվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն ու վարչության անդամ Անժելա Խաչատրյանն այսօր կուսակցության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ:
Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, մասնավորապես շփման գծում վերջին օրերին տիրող վիճակը, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարևորությունն ու հնարավոր զարգացման հեռանկարները։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան