Գեյթսը Ցուկերբերգի առաջարկով մեկ դույլ սառը ջուր է լցրել իր վրա
Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսը ընդունել է Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի առաջարկն ու ինքն իր վրա սառը ջուր է լցրել բարեգործական ծրագրի շրջանակում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ֆլեշմոբի նպատակն է մեծացնել իրազեկվածության մակարդակը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության վերաբերյալ:
Ակցիային մասնակցող հայտնիները պետք է իրենց վրա մեկ դույլ սառը ջուր լցնեն և տեսագրությունը տեղադրեն համացանցում: Դրանից հետո նույնը պետք է առաջարկեն ընկերներին, եթե վերջիններս չանեն հանձնարարությունը 24 ժամում, պետք է 100 դոլար նվիրատվություն անեն հիմնադրամին: Գեյթսը համապատասխան առաջարկն արել է Tesla ընկերության ղեկավար Էլոն Մասկին, դերասան Ռայան Սիքրեստին: