Քեմերոն. Մեծ Բրիտանիան Իրաքում նոր պատերազմի մեջ չի ներքաշվի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ թագավորությունը Իրաքում նոր պատերազմի մեջ չի ներքաշվի: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Մեծ Բրիտանիան Իրաք չի ուղարկի իր բանակի ցամաքային ստորաբաժանումները: Իրաքի հողում բրիտանացի զինվոր չի լինելու: Մեծ Բրիտանիան Իրաքում նոր պատերազմի մեջ չի ներքաշվի, թեև մենք կօգնենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին»,-ասել է Քեմերոնը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել էր, որ «Իրաքում Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող օգնության ֆորմատը կարող է փոխվել», իսկ ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը նշել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է զինամթերք մատակարարել Իրաքի հյուսիս, եթե նման խնդրանքով դիմեն Բաղդադի կենտրոնական իշխանությունները: