Քրդերը ջիհադիստներին հետ են մղել Մոսուլի ամբարտակից
Քրդական զինվորական ստորաբաժանումը (փեշմերգան) վերահսկողություն է սահմանել Մոսուլից 50 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ամբարտակի մեծ մասի վրա, որը գրավել էին «Իսլամական պետության» զինյալները: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, քրդերին աջակցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը: Ամերիկյան ինքնաթիռները շարունակում են օդային հարվածներ հասցնել ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ, ովքեր թաքնվել են ամբարտակի տարածքում:
Ընդհանուր առմամբ օգոստոսի 17-ին իրականացվել է 14 թռիչք, մեծ վնասներ են հասցվել «Իսլամական պետության» տրանսպորտային միջոցներին և այլ տեխնիկային: Օգոստոսի 16-ին ոչնչացվել էր 16 գրոհային:
Ականատեսների վկայությամբ` քրդական ուժերը վերագրավել են քրիստոնեական Բաթմայյա և Թելասքաֆ քաղաքները:
Նշենք, որ բացի ԱՄՆ-ից, քրդական ուժերին օգնություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիան, իսկ ԵՄ-ն թույլ է տրել իր անդամ որոշ երկրների զենք ու զինամթերք մատակարարել Իրաքի քրդերին, պայմանով, որ դրա թույլտվությունը տան Բաղդադի կենտրոնական իշխանությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր