Հռոմի Պապ. Ես գիտեմ, որ ինձ կարճ ժամանակ է մնացել ապրելու
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հրապարակավ իր մահվան մասին մտքեր է արտահայտել: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ես գիտեմ, որ ինձ կարճ ժամանակ է մնացել ապրելու: Երկու կամ երեք տարի և հետո կհայտնվեմ Աստծո տանը»,- ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից Վատիկան թռիչքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է նա:
«Ես խորհում եմ իմ մեղքերի, սխալների մասին, փորձում եմ ազատվել հպարտությունից: Եվ այս ամենը այն բանի համար, որ իմ օրերը հաշված են»,-մեջբերում է 77-ամյա հովվապետի խոսքերը HindustanTimes հնդկական թերթը:
Վատիկանի աղբյուրները հաստատել են, որ Պապը նախկինում էլ է նեղ շրջանակներում խոսել իր մահվան մասին, սակայն հիմա առաջին անգամ է այդ մասին կիսվել լրագրողների հետ:
Օդանավում նա նաև նշել է, որ հնարավոր է թողնի իր աթոռը, ինչպես արեց իր նախորդ Բենեդիկտոս ХVI-ը, եթե իհարկե չկարողանա շարունակել իր պարտականությունները:
«60 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հեռանալը եկեղեցուց անհնար էր, սակայն Բենեդիկտոս ХVI-ը բացեց դուռը»,-ավելացրել է պապը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան