«Ժառանգությունն» առաջարկում է՝ ԱԺ-ն անցնի եռօրյայի (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է, որ ԱԺ-ն վերադառնա նախկին ռեժիմին, այսինքն աշխատի եռօրյա նստաշրջանով: Օրինագիծն արդեն պատրաստ է, այն կներկայցվի խորհրդարանի աշախատանքները սկսելուն պես:
«Խորհրդարանը կսկսի ռիթմիկ աշխատել: Նախորդ նստաշրջանում 160 օրենքի նախագծեր դուրս մնացին: Կրկնում եմ, ավելի ռիթմիկ, ավելի որակյալ, ավելի արդյունավետ կդարձնի խորհրդարանի աշխատանքը»,-հիմնավորումներն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը:
Խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ խմբակցությունը ևս մեկ առաջարկություն ունի, տեսագրել մշտական հանձնաժողովների նիստերն ու դրանք տեղադրել ԱԺ պաշտոնական էջում:
Հակոբյանի խոսքով, դա հրապարակային ու որակյալ կդարձնի հանձնաժողովների աշխատանքը:
«Ժառանգություն»-ը ևս մեկ անգամ շրջանառության մեջ է դնելու «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը:
«Այս պահին նոր քաղաքական իրողություններ են առաջացել»,-իմաստը բացատրում է խմբակցության անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան