Հայրիկյանը պատրաստվում է երթի
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 8-ին երթ կանցկացնի: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, երթ անցկացնելու վերաբերյալ Հայրիկյանի իրազեկումն ընդունվել է ի գիտություն:
Ըստ ներկայացրած իրազեկման, նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16.00-ից մինչև 16.30-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք, 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16.30-ից մինչև 17.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակից Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա դեպի Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի հարևանություն երթուղով երթ, նույն օրը՝ ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի հարևանությամբ հավաք անցկացնել:
Նախորդող հրապարակում՝
Հայրիկյանը պատրաստ է հացադուլ հայտարարել, զինակիցներն են դեմ (Տեսանյութ)