Կրկնակի շատ ինտերնետ և ցանցից դուրս րոպեներ` Պանտերայի բաժանորդների համար
Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրությունների օգտատերերն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան կրկնակի ծավալով շարժական ինտերնետ և ցանցից դուրս րոպեներ: Առաջարկը գործում է Պանտերա ամսական բաժանորդագրությունների ինչպես նոր, այնպես էլ առկա բաժանորդների համար: Այս մասին տեղեկացնում է Orange-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Այսօր ուրախ ենք լավ նորություններով կիսվել բոլոր նրանց հետ, ովքեր նախընտրում են Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրությունները: Ցանցի ներսում զանգեր կատարելու համար ներառված անսահմանափակ րոպեներից և դեպի բոլոր ցանցեր զգալի թվով SMS-ներից բացի, այս բաժանորդներն այժմ կստանան զգալիորեն ավելի շատ մեգաբայթեր և ցանցից դուրս րոպեներ: Այս նոր ներառումները մեր բաժանորդներին հնարավորություն կտան ավելի ազատ օգտվել ինտերնետից և շփվել իրենց մտերիմների հետ ՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավի շրջանակներում մինչև սեպտեմբերի 30-ը 24 ամսով Orange-ի Պանտերա, Դելֆին և Թիթեռ 4000 և ավելի բարձր սակագնով ամսական բաժանորդագրություններին միանալով և իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ բերելով՝ բաժանորդները կստանան հնարավորություն ձեռք բերել Alcatel Pixi 2 Max սմարթֆոն 50% զեղչով և ստանալ պլանշետ՝ որպես նվեր:
Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրության և «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.orangearmenia.am կայք:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան