Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան