Ս. Կուրց. Հույս ունեմ, կգտնենք հնարավորություն օժանադակելու ՀՀ-ին, որ կարողանա աշխատել և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ
«Իմ այցը Հայաստան` երեք հիմնական նպատակ է հետապնդում: Կարծում եմ, որ այստեղ շատ լարված քաղաքական իրավիճակ գոյություն ունի, իրավիճակ, որը Եվամիությունից պահանջում է որոշակի շարժունակություն»,- Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Նախքան ասուլիսը, կայացել են Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:
Ավստրիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ կգտնեն հնարավորություն օժանադակելու Հայաստանին, որ կարողանա իր շատ կարևոր ռեգիոնալ գործընկեր Ռուսաստանի հետ աշխատել, միաժամանակ աշխատել ու ընդլայանել իր համագործակցությունը Եվրամիության հետ:
Ս. Կուրցը նշեց, որ կա լավ հնարավորություն զարգացնելու մեր երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունները:
«Մտադիր ենք Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ բացել Հայաստանում, որպեսզի ընդլայնենք մեր տնտեսական հարաբերությունները: Մեզ համար դա լավ հնարավարություն է խթանել մեր երկու երկրների միջև համագործակցությունը»,- ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով