Քառյակն ընդամենը մեկ ժամ ունի հարցերը քննարկելու համար
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` քառյակի հերթական նիստը: Այն առաջինն է այս նստաշրջանում:
Ավանդույթի համաձայն, քառյակի ներկայացուցիչները ձեռնպահ մնացին նշել, թե ինչ օրակարգ է քննարկվելու, միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ քննարկվելու է քառյակի հետագա գործունեությունը:
Քառյակն այս հանդիպումը կազմակերպել է ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում, ինչը նշանակում է, որ ունեն ընդամենը մեկ ժամ իրենց քննարկումն անցկացնելու և հետագա մարտավարությունը համաձայնեցնելու համար: