Հարցազրույցներ 14:32 09/09/2014

Ֆրանսուա Ռոշեբլուան. ԼՂՀ ճանաչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի կայունությանը

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հեռանկարի, ինչպես նաև վերջին ադրբեջանական սադրանքների մասին Panorama.am-ը զրուցել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի առաջարկի հեղինակ Ֆրանսուա Ռոշեբլուանի հետ:

- Պարոն Ռոշեբլուան, Դուք Ֆրանսիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակն եք և առաջամարտիկը: Ի՞նչ քայլեր են նախատեսվում այս ուղղությամբ, մասնավորապես 2015-ին՝ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

- Նախ և առաջ ես հպարտ եմ, որ եղել եմ Ֆրանսիայի կողմից 2001թ.-ի հունվարին ընդունված Ցեղասպանության ճանաչման օրենքի զեկուցողը: Սա փոխհատուցմանն ուղղված հիմնարար քայլ էր, որը դրսևորում է մեր համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այնուհետև, ինչպես Դուք նշում եք, ես ամբողջությամբ ներգրավված եմ եղել նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախապատրաստման և քննարկման աշխատանքներում: Հայտնի է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժեց այս օրենքը. այն մերժվեց այնպիսի մի փաստարկի հիման վրա, որի հետ ես անձամբ համաձայն չեմ, սակայն որը, փորձագետների համոզմամբ, շատ դժվար է վիճարկել: Ֆրանսիայի Նախագահը հանձն է առել վերսկսել այս հարցի քննությունը: Սակայն ես տեսնում եմ, որ նա մինչ այժմ կոնկրետ նախաձեռնություն չի կարողացել առաջարկել, ինչը զարմանալի չէ: Սա վկայում է այն մասին, որ այս գործը բավականին նուրբ է: Ես առաջարկել էի, որ ժխտողականության դեմ պայքարում մենք հարցը ձևակերպենք որքան հնարավոր է լայն կտրվածքով և որ քրեականացումը վերաբերի ո՛չ միայն Հայոց ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների ժխտման դեպքերին ընդհանրապես: Մի գուցե Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակումը առիթ հանդիսանա այս գաղափարը նորից բարձրաձայնելու համար:

- Ընդհանրապես ցեղասպանությունը ճանաչած երկրների համար ո՞րը պետք է լինի այդ գործընթացի հաջորդ փուլը: Ինչպե՞ս կարելի է անցում կատարել դեպի Թուրքիայից փոխհատուցումների պահանջման փուլ և ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունն այս ուղղությամբ:

-Դուք ըստ էության հարցնում եք, թե ինչպես միջազգային հանրությունը, որը առաջնորդվում է հայոց ցեղասպանությունը այս կամ այն կերպ ճանաչած երկրների կողմից, կարող է ստիպել Թուրքիային փոխհատուցել այն, ինչն ինքը պարտավոր է փոխհատուցել հայ ժողովրդին, որի բնաջնջումը նա կազմակերպել է մեկ դար առաջ: Ես նախ և առաջ կարծում եմ, որ Թուրքիան պետք է մեկընդմիշտ ընդունի իր ողջ պատասխանատվությունը: Այդ առումով վարչապետ Էրդողանի ներողությունը երկիմաստ և ոչ բավարար ժեստ է: Թուրք մտավորականները, որոնք խիզախորեն փորձում են իրենց երկրում բարձրաձայնել այս հարցը և այն հասարակական քննարկման դնել, մեծ ռիսկի են դիմում: Այս առումով առաջին քայլը, որը պետք է ձեռնարկվի, դա իրենց սատարելն է` փորձելով հնարավորինս պաշտպանել նրանց ճնշումներից և հետապնդումներից: Երկրորդ, պետք է շարունակել բոլոր համապատասխան միջազգային հարթակներում կրկնել հետևյալ պարզ փաստարկը - Թուրքիան տնտեսապես շատ զարգացած երկիր է և ունի մեծ ազգի ամբիցիաներ: Իսկ ոչ մի մեծ ազգ չի կարող ապրել անցյալում իրականացրած հանցագործության ժառանգության բեռը կրելով: Դա իր և ուրիշների հանդեպ հարգանքի հարց է: Անձամբ ինձ համար դա մշտական մտահոգության հարց է ամեն անգամ, երբ ես մասնակցում եմ օրինակ Ստրասբուրգում ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը:

- Le Monde-ում վերջերս հրապարակված Ձեր հոդվածում Դուք կոչ եք անում միջազգային հանրությանը ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև հայտնում եք Ձեր մտահոգությունը շփման գծում ադրբեջանական սադրանքների, Ադրբեջանի կողմից վարվող ատելության քարոզչության և ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի վերջին սադրանքները սահմանի վրա: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս երևույթները չեզոքացնելու համար, և ինչպե՞ս կարող է միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը նպաստել դրանց չեզոքացմանը:

- Արդեն 20 տարի է անցել այն օրվանից, երբ հրադադարը ժամանակավորապես կասեցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Շփման գծում խաղաղությունն այդպես էլ լիովին չի հաստատվել, սակայն հրադադարի խախտման վերջին դեպքերը վկայում են ադրբեջանական սադրանքների սաստկացման մասին և ստիպում են մտածել, որ այս սադրանքները այլևս պատահական դեպքեր չեն, այլ ադրբեջանական բանակի և նրա ղեկավարների կողմից ծրագրված թեստեր են, որոնց նպատակն է ստուգել Լեռնային Ղարաբաղի զորքերի դիմադրության մակարդակը: Այս դեպքերը իսկապես է՛լ ավելի են ուժեղացնում իմ մտահոգությունները: Դրանք պետք է խստորեն դատապարտվեն: Դժբախտաբար, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները շեղում են միջազգային հանրության ուշադրությունը Հարավային կովկասից: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի բարեկամները պետք է բազմապատկեն իրենց զգոնությունն ու իրենց աջակցությունը: Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ունի ինքնիշխան պետության այն բոլոր չափանիշները, որոնք սահմնանված են միջազգային իրավունքով. այն ունի տարածք, ժողովուրդ, կայուն պետական կառույցներ, որոնք, դեռ ավելին` համապատասխանում են ժողովրդավարության միջազգային չափանիշներին: ԼՂՀ ճանաչումը կլինի քաղաքական ողջախոհության դրսևորում և միևնույն ժամանակ այն կնպաստի կայունության ապահովմանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, որը, ինչպես և բոլոր ժողովուրդները, ունի խաղաղ և անվտանգ կյանքի իրավունք: Լեռնային Ղարաբաղի ընկերների խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարել, նպատակ ունի Ֆրանսիայում ներկայացնել այս երկրի իրականությունը և ավելի մեծ աջակցություն ապահովել նրա համար: Սա հեշտ խնդիր չէ, այն պահանջում է մեծ հաստատակամություն և հետևողականություն, քանի որ հակառակորդ կողմի քարոզչությունը ունի հսկայական միջոցներ ազդելու հասարակական կարծիքի և քաղաքական գործիչների վրա:

Նվարդ Չալիկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու
Աղբյուր` Panorama.am
12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}