Ջոն Հեֆերնը գնահատական չտվեց Սիրիայի մասով
«Ես պատասխանատու եմ Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերություններով ու այդ հարցերով արդեն իսկ բավական զբաղված եմ: Չէի ուզենա այլ պետությունների կամ տարածաշրջանների մասին հայտարարություն անել, առավել ևս, որ այդ ուղղություններով փորձագետ չեմ: Պարզապես ի վիճակի չեմ այդ հարցին պատասխանել»,-Երևանում ընթացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ԱՄՆ-ն մտադիր է հարված հասցնել նաև Սիրիայի նկատմամբ, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, մեծ է հայ համայնքը և այս իմաստով ինչ մոտեցում ունի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Պաշտոնյայի խոսքով, այդ հարցը նա քննարկել է ՀՀ նախագահի հետ. «Վաշինգտոնը քաջատեղյակ է հայկական փոքրամասնության ու քրիստոնյա փոքրամասնության խնդիրներին: Մենք ամբողջովին տիրապետում ենք այն խնդիրները, որոնք այնտեղ կան»: