Գ. Հովհաննիսյանը նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան