Բջջային հեռախոսների նորագույն մոդելներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի են «Lenovo» բջջային հեռախոսների նորագույն մոդելները: Առաջարկվող լայն տեսականին ներառում է «Lenovo» բջջային հեռախոսներ՝ գնային լայն ընտրությամբ՝ 80 900 դրամից մինչև 236 900 դրամի սահմաններում: Նոր առաջարկը հիմնված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանում «Lenovo» ընկերության ներկայացուցիչ «Ֆայն» ՍՊԸ համագործակցության վրա: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ընկերության սպասարկման կենտրոնից «Lenovo» հեռախոս ձեռք բերելու ևս մեկ շահավետ տարբերակ: Այսպես՝ ցանկության դեպքում հեռախոսի հետ միասին նաև կարող է տրամադրվել ներառված հատուկ փաթեթ՝ 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ՝ հաճախորդի նախընտրած կանխավճարային քարտի համար: Փաթեթը կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում: Մանրամասները ներկայացված են ստորև:
Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: Հեռախոսների մոդելներին և տեխնիկական նկարագրությանը կարող եք ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի օնլայն խանութի էջում: