Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել
Լիբիայի ափերի մոտ՝ Տրիպոլիից 18 կմ դեպի արևելք նավ է խորտակվել: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նավում եղել է աֆրիկյան երկրներից մոտ 250 ներգաղթյալ:
Փրկարարներին հաջողվել է 36 մարդու փրկել, որոնց թվում երեք կին են, ի դեպ, կանանցից մեկը հղի:
Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, մթի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դժվարացել են: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նավի խորտակման պատճառը:
Նկատենք, որ վերջին տարիներին միգրանտներ տեղափոխող նավերի խորտակման դեպքերն ավելացել են:
Նախորդող հրապարակումներ՝
Անօրինական միգրանտներով լի նավ է խորտակվել
Էգեյան ծովում նավ է խորտակվել. 24 միգրանտ խեղդվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան