Արման Մուսինյան. Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը կյանքի չի կոչվելու
«Քաղաքական պրոցեսները մտել են ակտիվ շրջան: Ոչ իշխանական քաղաքական ուժերը, այս իշխանության դեմ ուժերը, այդ թվում նաև հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունն առավել քան երբևէ թուլացած»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ըստ նրա, գործող Սահմանադրության պաշտպանությունն ամենալավ միջոցն է այսօրվա վարչակարգի դեմ պայքարելու համար:
Ա. Մուսինյանի խոսքով, այսօր հասարակության կենտրոնում գտնվող խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ, այսինքն՝ «այս ծրագրի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի առողջացումն է, այլ սահմանադրական բարեփոխումներով վերարտադրության խնդիրը լուծելը»:
ՀԱԿ մամլո խոսնակի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ձախողվելու է, կյանքի չի կոչվելու, բացառված է:
«Այս պրոեկտի իրականացումը կլինի Հայաստանի վերջը»,- ասաց նա:
Ա. Մուսինյանի խոսքով, առաջիկայում քառյակը կձևավորի ընդհանուր օրակարգ և Հայաստանում կհաստատվի որակապես նոր քաղաքական իրավիճակ: