Ռ. Հակոբյանն առաջարկում է արտահերթ ընտրություններն անցկացնել 2016թ-ին
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մտնել բովանդակային քննարկումների մեջ նշանակում է հաշվի չնստել այն պարզ ճշմարտությունների հետ, որոնք առկա են: Այն է, պետական բյուջեի 70 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում, իսկ դրա 40 տոկոսը ուղղակի ակնհայտ «ատկատների» գոտում, օրենքները չեն հարգվում և այլն: Այս մասին Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, «Ժառանգությունը» պատրաստ կլինի անդրադառնալ այդ բարեփոխումներին, երբ իշխանությունները քննարկեն ու ընդունեն այն առաջարկությունները, որոնք կներկայացվեն իրենց կողմից: Առաջարկությունները հիմնականում վերաբերում են երեք հարցի` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երկրորդ` ընդունվի օրենք, որով ընդդիմությանը կօժտեն վերահսկողական լծակներով, ինչի մասին ընդդիմությունը ամեն անգամ բարձրաձայնում է և երրորդ` Սահմանադրական հանրաքվեից հետո անցկացվեն համապետական արտահերթ ընտրություններ:
«Ժամանակի սղությունը հաշվի առնելով կարող ենք առաջարկել նաև, որ այդ ընտրությունները անցկացվեն 2016թ-ին»,- նշեց նա` ակնկալելով քննարկումներ նաև ներկայացվածի մասով:
Հարակից հրապարակում`
Արդյո՞ք մեր պետական վիճակը հասել է նրան, որ կարող են սահմանադրական բարեփոխումներ առաջարկվել. Ր. Հովհաննիսյան