Պետաիրավական համակարգում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են պետաիրավական համակարգում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահը կարևորել է այս ուղղությամբ երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը` նշելով, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերը: