Սահմանադրական փոփոխությունները հասարակությանը հուզող թեմա չէ. Ա. Մարտիրոսյան (տեսանյութ)
Որևէ մեկին չի հետաքրքրում, թե Սահմանադրության նոր տեքստում ինչ է գրված լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սահմանադրության բարեփոխման որակները պետք է տեսնենք դրա կրառման մեջ: Իշխանություններին ներկայացրած «Ժառանգության» սկզբունքային մոտեցումներից մեկն այն է , որ պետք է երաշխավորեն սահմանադրական փոփոխությունների իսկապես բարեփոխում լինելը և ոչ թե հերթական անգամ վերարտադրության նոր մեխանիզմի կյանքի կոչումը»,-նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Ըստ Մարտիրոսյանի՝ Սահմանադրական փոփոխությունները հասարակության հուզող թեմա չէ:
Անդրադառնալով հասարակությանը հուզող թեմաներին՝ նա ասաց. «Այն ընդամենը մեկ նախադասության մեջ է տեղավորվում, արմատական իշխանափոխություն և բարեփոխումների կյանքի կոչում»:
Իշխանություններին «Ժառանգության» ներկայացրած երեք սկզբունքային կետերի և սահմանադրական փոփոխությունների մասին Մարտիրոսյանի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան