Մհեր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախորդող հրապարակում՝
Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել