Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 19-23-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը 19-21-ին էապես չի փոխվի, 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 19-23-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: