Նախագահը պարգևատրել է գնդապետ Օնիկ Գասպարյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրել թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան