Իսրայելցի զինվորականները սիրիական ինքնաթիռ են խփել
Իսրայելցի զինվորականները սիրիական ինքնաթիռ են խփել Էլ-Կունեյթրա քաղաքի մոտակայքում, պատճառաբանելով, թե ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանները: Այս մասին տեղեկացնում է «Haaretz» պարբերականը:
Նշվում է, թե ամենայն հավանականությամբ, երկու օդաչուներին հաջողվել է փրկվել:
«Սիրիական ինքնաթիռը, նախնական վարկածով, Միգ-21 ռմբարկուն Հոլանի բարձունքների մոտակայքում չեզոքացվել է Patriot հակաօդային պատպանության համակարգի միջոցով», - թերթը վկայակոչում է իսրայելական բանակի ռադիոյի հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն, իսրայելական բանակը վերջին անգամ սիրիական ինքնաթիռ էր խփել 1989 թ-ին, սակայն Սիրիայի տարածքից և Գազայի հատվածից արձակված անօդաչու սարքերն հաճախ են հայտնվում իսրայելական ՀՕՊ համակարգերի թիրախում:
Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի արձագանքել իր ռմբարկուի կործանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան