Հայկական զբոսաշրջային ընկերությունները` «TopResa' 2014» հեղինակավոր ցուցահանդեսում
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ սեպտեմբերի 23-26-ը կներկայացնի Հայաստանը՝ Փարիզում կայանալիք «TopResa' 2014» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը:
Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 160 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և մոտ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան