Քաղաքագետ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը պայմանավորված է նաև անվտանգության հանգամանքով. (տեսանյութ)
Իրականում Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելը պայմանավորված է առաջին հերթին անվտանգության, այդ թվում նաև Ռուսաստանի հետ երկկողմ անվտանգության հանգամանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Եթե Ռուսաստանը ցանկանում է, և իր վրա է վերցնում նյութական, քաղաքական ու տնտեսական ծախսերը՝ Հայաստանը կարող է անդամակցել, որովհետև հակառակ դեպքում, Հայաստանի համար դա խնդիր կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ»,-ասաց Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ միայն այն հանգամանքը, որ Հայաստանը չի կիսում ընդհանուր ցամաքային մաքսային սահման Եվրասիական միության հետ, արդեն իսկ լուրջ խնդիրներ է դնում տնտեսական նպատակահարմարության կողմից, բայց մյուս տեսանկյունից ռազմաքաղաքական անվտանգության հանգամանքներն ավելի կարևոր են այս հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ