Սնոուդենի ընկերուհին տեղափոխվել է իր մոտ
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի ընկերուհին՝ պարուհի Լինդսի Միլսը տեղափոխվել է նրա մոտ՝ Մոսկվա:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնի է դարձել Citizen Four ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել նյույորքյան կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմում կան կանդրեր Սնոուդենի ու նրա ընկերուհու՝ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացրած համատեղ կյանքի մասին:
Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարի, երբ Սնոուդենը հրապարակում էր ամերիկյան հետախուզության գործունեության մասին գաղտնի տեղեկություններ: Հայրենիքում նրան սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում՝ լրտեսության մեղադրանքով: Այս տարվա օգոստոսին ամերիկյան նախկին գործակալին թույլ տվեցին երեք տարի բնակություն հաստատել Ռուսաստանում, որտեղ եկել էր ապաստան խնդրելու: