ԻԼԻՊ-ի զինյալներն առաջին թռիչքն են իրականացրել Սիրիայի տարածքում
«Իսլամական պետության» գրոհայինները Հալեպ նահանգում առաջին թռիչքն են իրականացրել Սիրիայի բանակից ավար վերցրած ինքնաթիռով: Reuters գործակալությունը հղում կատարելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնին, հայտնում է, որ ծայրահեղականների ձեռքում կա երեք ռազմական ինքնաթիռ:
ԻԼԻՊ-ի անդամները ավար են վերցրել բազմաթիրախ կործանիներ, որոնք, ենթադրաբար, ՄիԳ 21 կամ 23 մոդելի են: Թռիչքներն իրականացվել են Հալեպ նահանգում:
Գրոհայինները ինքնաթիռը օդ են բարձրացրել Ջարահ օդանավակայանից: Այդ ռազմական օբյեկտը ԻԼԻՊ-ի խոշորագույն ռազմական օբյեկտն է համարվում: Գործակալությունը նաև նշում է, որ Իրաքից Սիրիայի եկած խմբավորման անդամները զինյալներին սովորեցնում են թռիչքներ կատարել: Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներին մարզում են Իրաքի ռազմաօդային ուժերի դասալիքները:
Նշենք, որ ներկայում ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի Հալեպ և Ռաքքա նահանգների մի քանի օդային ռազմաբազաներ: