ՀՀ-ԵՄ հարաբերություններին չեն խանգարում ինտեգրացիոն այլ գործընթացները. Է.Նալբանդյան
ԵՄ-ն Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, թե ինչպիսին են Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության ֆոնին:
Է.Նալբանդյանը հիշեցրեց մի շարք ձեռքբերումներ, որոնք արձանագրվել են ՀՀ-ԵՄ համագործակցության կոնտեքստում, այդ թվում և հունվարից ուժի մեջ մտած վիզաների դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը և այլն:
«Մոտակա շրջանում մենք շարունակելու ենք մեր համագործակցությունն ու աշխատանքները ԵՄ նոր ղեկավարության հետ՝ ձևավորելու համար մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը»:
Նա նաև հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր ոլորտներում շարունակել իր հարաբերությունները ԵՄ հետ, ինչին չեն խանգարում այլ ինտեգրացիոն գործընթացները:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան