Մեր քաղաքացին է որոշելու սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը. Արտակ Դավթյան (տեսանյութ)
Երբ 1995 թվականի հուլինի 5-ին ընդունեցինք մեր Մայր օրենքը, դրան նախորդող ամբողջ ժամանակահատվածում ևս քննադատությունների պակաս չէր զգացվում: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն՝ ավելացնելով, փոփոխությունները և լրացումները, որոնք կատարվեցին 2005-ի նոյեմբերին՝ այդ ժամանակ էլ կար քննադատության ալիք:
«Հիմա նույն այդ ճանապարհն ենք ընտրել և փոխանակ ծանոթանանք բովանդակության հետ և հասկանանք ինչ է առաջարկվում հայեցակարգում՝ փնտրում ենք նեղ խնդիր և փորձում բարձրաձայնել որպես սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակ»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամը:
Ըստ նրա, ի վերջո ՀՀ քաղաքացին է որոշելու սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան