Հասարակություն 19:54 23/10/2014

IWPR: Ադրբեջանը նոր արգելքներ է սահմանել Արցախյան հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար

Ադրբեջանի լրագրողները, որոնք լուսաբանում են իրադարձությունները սահմանամերձ շրջաններում, հիմնականում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, նոր սահմանափակումների են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

Համաձայն աղբյուրի՝ Ադրբեջանի իշխանությունները պատճառաբանում են իրենց քայլը նրանով, թե իբր լրատվամիջոցների ներկայացուցիչները «սխալ են լուսաբանում իրավիճակը» և պետական գաղտնիքներ բացում: Սակայն իշխանությունների սահմանափակումները քննադատողներն իրենց հերթին պնդում են, որ արգելքներն իրականում նպատակ ունեն վերջնականապես ճնշել Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի լուսաբանման փորձերը:

IWPR-ն կարծում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումները սահմանամերձ շրջաններում նշանակում է՝ քիչ լսելի է լինելու տեղի բնակիչների ձայնը:

«Մեզ միևնույնն է չեն լսելու, մեզ մոտ տիրող իրավիճակը ԶԼՄ-ներում օբյեկտիվ կերպով չի լուսաբանվում, հիմա էլ արդեն արգելքներ են դնում: Իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ մեր խնդիրները ջրի երես դուրս չգան: Բայց սահմանամերձ գյուղերը գաղտնի օբյեկտներ չեն, որ արգելեն լրագրողներին մեկնել այնտեղ և նյութեր հավաքել»,-ընդգծել է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանին սահմանակից Ղազախի շրջանի բնակիչ Իլղար Մամեդովը:

Բրիտանական կազմակերպության հոդվածում շեշտվում է, որ մամուլի վրա վերահսկողության ուժեղացումը բխում է նախագահ Իլհամ Ալիևի՝ ընթացիկ տարվա օգոստոսի որոշումներից: Դրանք կոչ էին անում խուսափել ԶԼՄ-ներում և համացանցում գաղտնի տեղեկությունների հրապարակումից, բացի այդ էլ դատական կարգով հետապնդել բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն պետական գաղտնիքները հրապարակային դարձնելու հետ:

Ադրբեջանական Civil-forum.az կայքի թղթակից Աֆգան Մուխթարլըն, որը հաճախ է լուսաբանում Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի խնդիրները, վկայել է՝ սահմանային հատվածներում անվտանգության ապահովման միջոցներն այնքան անբավարար են, որ նույնիսկ սովորական լրագրողը կարող է արձանագրել զենք-զինամթերքի մուտքն Ադրբեջան: Նման պարագայում, լրագրողի խոսքերով, հայերը ևս կարող են դա նկատել:

Ավելին, Մուխթարլըն հավաստիացրել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է մարտական և ոչ մարտական կորուստների մասին տեղեկությունները՝ պատճառաբանելով՝ իբր դրանց հրապարակումը հակասում է ազգային շահերին: «Սակայն պետք է հակառակը լինի: Նախարարությունը պետք է հանրությանը ստույգ տեղեկություն մատուցի»,-պնդում է լրագրողը:

Նա նաև տարակուսանք է հայտնել, որ լրագրողների աշխատանքի նմանատիպ սահմանափակումները վատ հետևանքներ կունենան. ԶԼՄ-ները հարկադրված կլինեն բավարարվել զուտ այն տեղեկություններով, որոնք կտրամադրի ՊՆ-ն կամ ուժային այլ կառույցներ:

Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ղեկավարող, ներկայումս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Ազադ Իսազադեն համոզված է, որ պաշտոնյաները պետք է կառուցողական աշխատանքներ տանեն լրագրողների հետ և նրանց անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեն:

«Լրագրողներին աղբյուրներ են պետք, եթե դրանք չլինեն, ապա ոչ ստույգ տեղեկության ի հայտ գալը պարզապես անխուսափելի է»,-նկատել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում առավել լայնորեն է քննարկվում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների խստացման խնդիրը 2014-ի սեպտեմբերի 24-ին Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրից հետո: Համաձայն դրա՝ կառավարությունը, նախագահի աշխատակազմը, պաշտպանության նախարարությունն ու Մամուլի խորհուրդը պարտավորվում են հատուկ աշխատանքներ տանել ԶԼՄ-ների ներկայացուցիչների, սահմանամերձ շրջանների գործադիր իշխանությունների մամուլի ծառայությունների, սահմանամերձ շրջանների բնակիչների հետ պետական նշանակության գաղտնիքներ չհրապարակելու և համացանցից «ճիշտ» օգտվելու ուղղությամբ:

Այնուհանդերձ, հրամանագիրն իր ենթատեքստում պարունակում է խիստ սահմանափակումներ, ավելին՝ օրենքի շրջանակներում հետապնդումներ այն անձանց համար, ովքեր Ադրբեջանի պետական դիրքորոշումները հակադարձող տեղեկություններ կհրապարակեն: Նման հրամանագիր ստորագրելու դրդապատճառն էլ իր հերթին ընթացիկ տարվա օգոստոսին առաջնագծում իրավիճակի սրումն էր: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հաճախ չէր մեկնաբանում մեծ թվով մարտական զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները. արդյունքում սկզբնաղբյուր էին դառնում այս կամ այն ադրբեջանական լրատվամիջոցի «սեփական աղբյուրները» կամ էլ որոշ օգտատերերի սոցցանցային գրառումները, որոնք երբեմն միմյանցից տարբեր տվյալներ էին փոխանցում։ Այդ լարված իրավիճակում հակասական տեղեկություններ և տեսագրություններ էին ստացվում նաև Ադրբեջանի սահմանամերձ շրջաններից՝ ի հայտ բերելով այդ հատվածներում առկա խնդիրները: Ստեղծված իրավիճակից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները, փաստորեն, նախընտրում են իրենց իսկ կողմից վաղուց որդեգրած՝ սահմանափակումների, արգելքների, փակ աշխատելու քաղաքականությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}