Երբ կոալիցիայում էինք, նման ամբիցիաներ չեն եղել. Վ. Բաղդասարյանը` Ծառուկյանի հայտարարության մասին
«Դեպքերից առաջ չընկնենք, սպասենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտելու Գագիկ Ծառուկյանը»,- ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հրաժարվելով կանխատեսել, թե ինչ իր ելույթում կասի ԲՀԿ առաջնորդը, մասնավորապես` կհնչի արդյո՞ք Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը:
Նա նշեց, որ եռյակը անկանխատեսելի է, այնպես որ ինքը միասնական որևէ բան նրանցից չի սպասում:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նախագահ լինել` Վ. Բաղդասարյանն ասաց. «Է դուք էլ ասեք, հո ասելով չի: Երբ կոալիցիայում էինք, նման ամբիցիաներ չեն եղել»,-ասաց նա` ավելացնելով, որ իշխանությունները միշտ ասել են, որ խնդիրներ կան, այնպես չէ, որ միայն ընդդիմությունն է դրանք մատնանշում, բայց եթե կա ցանկություն վերացնել դրանք, ապա ինչո՞ւ չեն ուզում միասնական դրանց լուծման գնալ:
Պատգամավորն ասաց նաև, որ ամեն ինչ գնում է իր բնականոն հունով, խնդիրներ էլ ունեն, բայց չի կարծում, թե կան հիմքեր, որպեսզի իշխանությունը հեռանա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան