ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Մինսկի խմբի ձևաչափը ճիշտ ճանապարհն է
«Չպետք է չափազանց լավատես լինել և այդ հանդիպումից ակնկալել շոշափելի արդյունքներ, բայց կարևորն այն է, որ երկու պետությունների ղեկավարներն առհասարակ երկխոսության մեջ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ պատասխանելով հարցին, թե հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներն արդյո՞ք գոհացուցիչ են:
Ըստ նրա, լավ է, որ նախագահներն այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ հանդիպել են, սակայն, անշուշտ, պետք է փորձել բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել:
«Մենք շարունակում ենք պաշտպանել երեք համանախագահների դիրքորոշումները, աջակցում ենք համանախագահների ջանքերին: Այս ձևաչափը ճիշտ ճանապարհն է բանակցությունները շարունակելու համար»,- ասաց դեսպանը: