Քննարկվել են Ստեփանակերտի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջև համագործակցությանը և Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարևորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել նախանշված ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան