«Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով»
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նոր նախարարությունը կզբաղվի նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Ինչ վերաբերում է Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը, նախարարն ասաց, որ եթե ավելի խորը ուսումնասիրեն ԱԻՆ-ի գործառույթները, ապա կտեսնեն, որ այն ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցում է մարզպետների, համայնքապետերի հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում:
«Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով: Կարծում եմ, որ կառավարության որոշումը բնական է և նախարարության խոշորացումը ողջունելի քայլ է»,- ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը