Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միավորվելու են
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարել: Նա առաջարկեց ստեղծել մեկ նախարարություն՝ միավորելով ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:
Վարչապետը նաև հայտարարեց, որ կստեղծվի Միջազգային տնտեսական ինետեգրման և բարեփոխումների նախարարություն:
Հ.Աբրահամյանն ասաց, որ հարցերը գտնվում են կառավարության նիստի օրակարգում: Հարցերը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը